Հաճախ տրվող հարցեր. Հստակ պատասխաններ
- Ե՞րբ և ի՞նչ հաճախությամբ են անցկացվում դասերը:
- - Մեր դասընթացները որպես կանոն անցկացվում են շաբաթական 5 անգամ՝ աշխատանքային օրերին: - - Միայն երեկոյան դասաժամերի համար երբեմն ունենում ենք շաբաթական 4 դասընթաց: - - Առավոտյան դասընթացները (ժամը՝ 8:30 – 12:30) տևում են օրական 5 դասաժամ - - Կեսօրվա դասընթացները (ժամը՝ 14:00 – 17:00)՝ օրական 4 դասաժամ - - Երեկոյան դասընթացները (ժամը՝ 18:15 – 21:30)՝ օրական 4 դասաժամ 
- Որքա՞ն են տևում դասընթացները.
- - Ամբողջական դասընթացը, սկսնակ մակարդակից մինչև B1, նորմալ տեմպերով տևում է 7-8 ամիս (7 գլուխ/մոդուլ/ = 700 ժամ)՝ կախված ժամանակից: - - Մասնավորապես, ծնողների դասընթացները տևում են մոտավորապես 10-11 ամիս (10 մոդուլ = 1000 ժամ)՝ հասնելով մինչև B1 մակարդակ: - - Կախված սկզբնական թեստի արդյունքից՝ սկսնակի մակարդակը անհատապես հնարավոր է ավելի բարձր լինի: Սա նշանակում է, որ դասընթացը կարող է նաև ավելի կարճ տևել: 
- Ի՞նչ արժե դասընթացը.
- - Անհատապես, դասաժամի արժեքը 4,5 € է՝ առանց BAMF-ի ֆինանսավորման: - - BAMF-ի կողմից ֆինանսավորվող մասնակիցների համար դասաժամի արժեքը 2,2€ է: - - Շրջանավարտները, որոնք իրավունք ունեն մասնակցելու ինտեգրացիոն դասընթացին, 50% փոխհատուցման հնարավորություն ունեն BAMF -ից՝ կանոնավոր մասնակցություն ապահովելու և B1 քննություն, Կողմնորոշման դասընթաց (Orientierungskurs), «Կյանքը Գերմանիայում» թեստերը բարեհաջող հանձնելու դեպքում՝ թույլտվության կամ պարտավորության վավերականության 2 տարվա ժամկետում: - - Համապատասխան մարմնի կողմից, օր.՝ Աշխատանքի կենտրոնից կամ գործակալությունից կարող է դիմում ներկայացվել ծախսերից ազատման համար: 
- Դասընթացների համար սուբսիդիաներ կա՞ն:
- - Կացության համապատասխան կարգավիճակ ունեցող միգրանտները իրավունք ունեն մասնակցել ինտեգրացիոն դասընթացներին, ինչպես նաև ստանալ ֆինանսական օգնություն, և պետք է վճարեն ընդամենը 2,20 € եվրո՝ յուրաքանչյուր դասաժամի համար: - - Դասընթացներին կանոնավոր մասնակցություն ապահովելու, B1 մակարդակի քննությունը և «Կողմնորոշման դասընթաց»-ի քննությունը (Orientierungskursprüfung) բարեհաջող հանձնելու դեպքում իրավունքի կամ պարտականության գործողության, վավերականության 2 տարվա ժամկետում ուսանողը կարող է դիմել՝ կատարված վճարից 50% փոխհատուցում ստանալու համար: Դա անելու համար ուղարկեք համապատասխան դիմումը BAMF-ին՝ պատվիրված նամակով: Խնդրում ենք կցել նաև ինտեգրացիոն դասընթացի սերտիֆիկատի պատճենը: - - Եթե ուսանողը սոցիալական արտոնություններ է ստանում, ինչպիսիք են՝ ALG2-ը կամ բնակարանային նպաստը, ապա դասընթացը նրա համար դառնում է ԱՆՎՃԱՐ: Ճանապարհային ծախսերը նույնպես կարող են ներառվել, եթե դպրոցը գտնվում է բնակության վայրից 3 կմ-ից ավելի հեռավորության վրա: 
- Ի՞նչ քննություններ կարող եմ Ձեզ մոտ հանձնել:
- - Շաբաթ օրերին մենք պարբերաբար առաջարկում ենք հանձնել տարբեր քննություններ՝ A1 – A2 – B1 – B2 մակարդակներում - - TELC-Institut-ի հաստատման, սերտիֆիկացման քննությունները: 
- Ի՞նչ փաստաթղթեր են պահանջվում:
- Անհրաժեշտ է դիմում ներկայացնել կամ գրանցվել - - Նույնականացման քարտ (ID) կամ անձնագիր - - Գործազրկության նպաստի (ALG2) վերաբերյալ գործող փաստաթուղթ կամ նմանատիպ ծանուցում - - Ինտեգրացիայի մասին համաձայնագիր (Eingliederungsvereinbarung)՝ տրամադրված Աշխատանքի կենտրոնների կողմից - - Համապատասխան մարմնի կողմից տրամադրված պարտավորության նամակ/ծանուցում (Verpflichtungsschreiben) 
- «Գերմաներեն թեստ A2-B1 մակարդակի միգրանտների համար» („Deutsch-Test für Zuwanderer A2-B1“) արդյոք կա՞ն անվճար փորձնական թեստեր:
- Այո, կան անվճար փորձնական թեստեր և գործնական թեստեր, որոնք կարող են ներբեռնվել՝ այցելելով հետևյալ հղմամբ. 
- Որտե՞ղ կարող եմ մանրամասն տեղեկություններ գտնել A2-B1 մակարդակների միգրանտների համար նախատեսված գերմաներեն թեստերի վերաբերյալ:
- Մանրամասն տեղեկատվություն A2-B1 մակարդակների միգրանտների համար նախատեսված գերմաներեն թեստի վերաբերյալ կարող եք գտնել հետևյալ հղմամբ. 
- Ընդհանուր ինտեգրացիոն դասընթացների (Integrationskursen) համար արդյոք կա՞ն գործնական նյութեր, պրակտիկ վարժություններ, որոնք առկա են առցանց տարբերակով կամ կարող են ներբեռնվել:
- Այո, կա Hueber Verlag-ի «Մեկ քայլ +» ("Schritte plus" (neu)) գիրքը, որը մենք օգտագործում ենք դասաժամերի ընթացքում: 
- Ի՞նչ գրքեր են օգտագործվում դպրոցի կողմից գրագիտության դասընթացների համար:
- Մենք օգտագործում ենք Hueber Verlag-ի գրքերը և սեփական նյութերը, որոնք մենք անվճար տրամադրում ենք: 
 
 
	         
	         
	         
	         
	         
	         
	         
	         
	         
	         
	         
	        