Հաճախ տրվող հարցեր. Հստակ պատասխաններ


Ե՞րբ և ի՞նչ հաճախությամբ են անցկացվում դասերը:

- Մեր դասընթացները որպես կանոն անցկացվում են շաբաթական 5 անգամ՝ աշխատանքային օրերին:

- Միայն երեկոյան դասաժամերի համար երբեմն ունենում ենք շաբաթական 4 դասընթաց:

- Առավոտյան դասընթացները (ժամը՝ 8:30 – 12:30) տևում են օրական 5 դասաժամ

- Կեսօրվա դասընթացները (ժամը՝ 14:00 – 17:00)՝ օրական 4 դասաժամ

- Երեկոյան դասընթացները (ժամը՝ 18:15 – 21:30)՝ օրական 4 դասաժամ

Որքա՞ն են տևում դասընթացները.

- Ամբողջական դասընթացը, սկսնակ մակարդակից մինչև B1, նորմալ տեմպերով տևում է 7-8 ամիս  (7 գլուխ/մոդուլ/ = 700 ժամ)՝ կախված ժամանակից:

- Մասնավորապես, ծնողների դասընթացները տևում են մոտավորապես 10-11 ամիս (10 մոդուլ = 1000 ժամ)՝ հասնելով մինչև B1 մակարդակ:

- Կախված սկզբնական թեստի արդյունքից՝ սկսնակի մակարդակը անհատապես հնարավոր է ավելի բարձր լինի: Սա նշանակում է, որ դասընթացը կարող է նաև ավելի կարճ տևել:

Ի՞նչ արժե դասընթացը.

- Անհատապես, դասաժամի արժեքը 4,5 €  է՝ առանց BAMF-ի ֆինանսավորման:

- BAMF-ի կողմից ֆինանսավորվող մասնակիցների համար դասաժամի արժեքը 2,2€ է:

- Շրջանավարտները, որոնք իրավունք ունեն մասնակցելու ինտեգրացիոն դասընթացին,  50% փոխհատուցման հնարավորություն ունեն BAMF -ից՝ կանոնավոր մասնակցություն ապահովելու և B1 քննություն, Կողմնորոշման դասընթաց (Orientierungskurs), «Կյանքը Գերմանիայում» թեստերը բարեհաջող հանձնելու դեպքում՝ թույլտվության կամ պարտավորության վավերականության 2 տարվա ժամկետում:

- Համապատասխան մարմնի կողմից, օր.՝ Աշխատանքի կենտրոնից կամ գործակալությունից կարող է դիմում ներկայացվել ծախսերից ազատման համար:

Դասընթացների համար սուբսիդիաներ կա՞ն:

- Կացության համապատասխան կարգավիճակ ունեցող միգրանտները իրավունք ունեն մասնակցել ինտեգրացիոն դասընթացներին, ինչպես նաև ստանալ ֆինանսական օգնություն, և պետք է վճարեն ընդամենը 2,20 € եվրո՝ յուրաքանչյուր դասաժամի համար:

- Դասընթացներին կանոնավոր մասնակցություն ապահովելու, B1 մակարդակի քննությունը և «Կողմնորոշման դասընթաց»-ի քննությունը (Orientierungskursprüfung) բարեհաջող հանձնելու դեպքում իրավունքի կամ պարտականության գործողության, վավերականության 2 տարվա ժամկետում ուսանողը կարող է դիմել՝ կատարված վճարից 50% փոխհատուցում ստանալու համար: Դա անելու համար ուղարկեք համապատասխան դիմումը BAMF-ին՝ պատվիրված նամակով: Խնդրում ենք կցել նաև ինտեգրացիոն դասընթացի սերտիֆիկատի պատճենը:

- Եթե ուսանողը սոցիալական արտոնություններ է ստանում, ինչպիսիք են՝ ALG2-ը կամ բնակարանային նպաստը, ապա դասընթացը նրա համար դառնում է ԱՆՎՃԱՐ: Ճանապարհային ծախսերը նույնպես կարող են ներառվել, եթե դպրոցը գտնվում է բնակության վայրից 3 կմ-ից ավելի հեռավորության վրա:

Ի՞նչ քննություններ կարող եմ Ձեզ մոտ հանձնել:

- Շաբաթ օրերին մենք պարբերաբար առաջարկում ենք հանձնել տարբեր քննություններ՝ A1 – A2 – B1 – B2 մակարդակներում

- TELC-Institut-ի հաստատման, սերտիֆիկացման քննությունները:

Ի՞նչ փաստաթղթեր են պահանջվում:

Անհրաժեշտ է դիմում ներկայացնել կամ գրանցվել

- Նույնականացման քարտ (ID) կամ անձնագիր

- Գործազրկության նպաստի (ALG2) վերաբերյալ գործող փաստաթուղթ կամ նմանատիպ ծանուցում

- Ինտեգրացիայի մասին համաձայնագիր (Eingliederungsvereinbarung)՝ տրամադրված Աշխատանքի կենտրոնների կողմից

- Համապատասխան մարմնի կողմից տրամադրված պարտավորության նամակ/ծանուցում (Verpflichtungsschreiben)

«Գերմաներեն թեստ A2-B1 մակարդակի միգրանտների համար» („Deutsch-Test für Zuwanderer A2-B1“) արդյոք կա՞ն անվճար փորձնական թեստեր:

Այո, կան անվճար փորձնական թեստեր և գործնական թեստեր, որոնք կարող են ներբեռնվել՝ այցելելով հետևյալ հղմամբ.

https://www.telc.net/pruefungsteilnehmende/sprachpruefungen/pruefungen/detail/deutsch-test-fuer-zuwanderer-a2b1.html#t=2

 

Որտե՞ղ կարող եմ մանրամասն տեղեկություններ գտնել A2-B1 մակարդակների միգրանտների համար նախատեսված գերմաներեն թեստերի վերաբերյալ:

Մանրամասն տեղեկատվություն A2-B1 մակարդակների միգրանտների համար նախատեսված գերմաներեն թեստի վերաբերյալ կարող եք գտնել հետևյալ հղմամբ.

https://www.telc.net/pruefungsteilnehmende/sprachpruefungen/pruefungen/detail/deutsch-test-fuer-zuwanderer-a2b1.html#t=1

 

Ընդհանուր ինտեգրացիոն դասընթացների (Integrationskursen) համար արդյոք կա՞ն գործնական նյութեր, պրակտիկ վարժություններ, որոնք առկա են առցանց տարբերակով կամ կարող են ներբեռնվել:

Այո, կա Hueber Verlag-ի «Մեկ քայլ +» ("Schritte plus" (neu)) գիրքը, որը մենք օգտագործում ենք դասաժամերի ընթացքում:

https://www.hueber.de/schritte-plus-neu/lernen/uebungen

Ի՞նչ գրքեր են օգտագործվում դպրոցի կողմից գրագիտության դասընթացների համար:

Մենք օգտագործում ենք Hueber Verlag-ի գրքերը և սեփական նյութերը, որոնք մենք անվճար տրամադրում ենք:

https://www.hueber.de/schritte-plus-alpha




empty