Ինտեգրացիոն դասընթաց

Առավել ամուր միասնության համար. Սովորե՛ք գերմաներեն Կարլսրուեի «Դիալոգ» լեզվի կենտրոնում.

Մարդիկ տարբեր են, մշակույթները և կենսակերպերը՝ նույնպես: Այդ իսկ պատճառով այդքան կարևոր է հասարակության մեջ գերմաներենի միասնական կապի, ամրակի ստեղծումը և առաջմղումը: Այսպես առաջանում է երկխոսությունը, այպես ծնվում է միասնությունը: Եվ մեր ինտեգրացիոն դասընթացներով մենք նպաստում ենք այդ գործընթացին և փոխանցում ենք մեր աշակերտներին հասարակության լեզվական «բանալի»-ն: Ահա այսպես եք Դուք սովորելու գերմաներեն Կարլսրուեում՝ «Դիալոգ» լեզվի կենտրոնի գերմաներենի դասընթացի միջոցով:
> Այստեղ կարող եք գտնել BAMF- ի պաշտոնական թռուցիկը շուրջ 32 լեզուներով:





Կողմնորոշման դասընթաց

Նոր հայրենիք Գերմանիան. Բազմամշակութայնություն՝ «Դիալոգ» լեզվի կենտրոնում

Որքան էլ որ տարբեր լինեն Գերմանիայում բնակվող միգրանտների ծագումը և արմատները, նրանք բոլորն ունեն մեկ ընդհանրություն՝ նրանց նոր հայրենիքը՝ Գերմանիան: Մեր կողմնորոշման դասընթացներին աշակերտները սովորում են կարևորագույնը Գերմանիայի պատմության, քաղաքականության և մշակույթի, ինչպես նաև գերմանական հասարակության մեջ բնակվելու մասին: Այսպիսով նրանք կկարողանան ավելի լավ հասկանալ իրենց նոր միջավայրը և ավելի ակտիվ մասնակցել հասարակական կյանքին:
> Այստեղ կարող եք գտնել BAMF -ի բոլոր պաշտոնական հարցերը «Կյանքը Գերմանիայում»/"Leben in Deutschland"/ թեստի վերաբերյալ:





Ծնողների դասընթաց

Գերմաներենի ուսուցում՝ առավել երկար տևող ծնողական դասընթացի միջոցով. Անչափ հեշտ՝ «Դիալոգ» լեզվի կենտրոնում

Քանի որ ծնողների առօրյա կյանքը կարող է մի փոքր սթրեսային լինել, ծնողների դասընթացները հատուկ հարմարեցված են նրանց կարիքներին` ուսուցման արագության և բովանդակության առումով: Որպես ծնող՝ BAMF ինտեգրացիոն դասընթացների ծրագրի շրջանակներում Դուք կարող եք հաճախել 1000 դասաժամ՝ 700 -ի փոխարեն:





DTZ քննություն

Երաշխավորված է նամակով և կնիքով: «Դիալոգ» քննական կենտրոն.

«Դիալոգ» լեզվի դպրոցը սերտիֆիկացված քննական կենտրոն է telc-թեստերի համար: Մեզ մոտ դուք կարող եք հանձնել DTZ-քննություն (գերմաներենի թեստ միգրանտների համար) և այլ պաշտոնական քննություններ A1, A2 և B1, B2 մակարդակներում: Գերմաներենի քննությունները պարբերաբար տեղի են ունենում շաբաթ օրերին: Օրերի և ժամկետների էջում կարող եք ընդհանուր պատկերացում կազմել դասընթացների անցկացման մասին:





Գրագիտության դասընթաց

ABC-ն՝ ոտքից գլուխ. Սովորե՛ք կարդալ և գրել «Դիալոգ» լեզվի կենտրոնում

Անգամ այսօր անգրագիտությունը խնդիր է՝ լինի դա պայմանավորված դպրոցական ոչ բավարար կրթությամբ, թե անձնական կարգավիճակով, օր.՝ դիսլեքսիայով: Բոլոր նրանց համար, ովքեր չունեն բավարար կրթություն կամ էլ ոչ լատինական այբուբենով են կրթված, մենք առաջարկում ենք գրագիտության դասընթացներ:





Հատուկ դասընթաց

Աշխատանքի, կրթության և ուսման համար. Ավելի շատ գերմաներեն՝ «Դիալոգ» լեզվի կենտրոնում

Ցանկանո՞ւմ եք անցնել մասնագիտացված ուսուցում Գերմանիայում, շարունակե՞լ ուսումը կամ ստանալ դիպլո՞մ, որը ճանաչված է Գերմանիայում: Կամ էլ գուցե ցանկանում եք DSH թեստի, TestDaF-ի կամ էլ նմանատիպ այլ քննության նախապատրաստվե՞լ: Եթե ցանկանում եք խորացնել գերմաներենի Ձեր գիտելիքները, ապա կարող եք հաճախել մեզ մոտ խորացված գերմաներենի դասընթացների՝ B1 + / B2 մակարդակներով:






empty